ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Ծիրան կա, բայց շուտ է ուրախանալը

Ծիրան կա,  բայց շուտ է ուրախանալը
12.05.2015 | 00:16

Գյուղատնտեսական տարին միանշանակ լավ գնահատելը դեռ շուտ է՝ մեզ հետ զրույցում ասաց ֆերմերներից մեկը` հավաստիացնելով, որ եթե ծիրանն այս տարի, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ է, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հրաշալի է: Իրականում, հատկապես Արարատյան դաշտավայրում, հողի մշակման խնդիրները շատ լուրջ են ու արմատական փոփոխություն են պահանջում:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ, վարչապետի մոտ քննարկումներ եղել են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին լուծում տալու համար, սակայն դրանք մեծ ներդրումներ պահանջող բարեփոխումներ են, որոնք այս պահին կառավարությունը հաստատապես ի վիճակի չէ իրականացնելու: «Հողի սեփականաշնորհումից մինչև ոռոգման ջրի վճարումը սխալ հիմքի վրա է դրված: Պարզապես ամեն մեկն իր մի կտոր հողով սեփական ապրուստի միջոցն է հոգում: Սա շահույթ չի կարող բերել ոչ միայն հողագործին, այլև պետությանը»,- վստահ է ֆերմերը, որն իր մտահոգությունները ներկայացրել է նաև կառավարության ղեկավարին: Սակայն, մի կողմից, երկարատև ներդրումների բացակայությունը, մյուս կողմից՝ բարեփոխումների արմատականությունն ու «ցավոտ» լինելը թույլ չեն տալիս, որ գործադիրը մոտենա այս խնդրին:
Չնայած առկա խնդիրներին, մեր զրուցակցի պնդմամբ, էլի գյուղատնտեսության շնորհիվ է, որ Հայաստանի տնտեսությունը գոնե մի փոքր աճ է արձանագրում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ